Թվեր

Որքան բեռնափոխադրում է իրականացվել այս տարի

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալներն այս տարա հունվար-ապրիլին, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գրեթե չեն փոխվել՝ ավելանալով 0.8%-ով։

2025թ. հունվար-ապրիլին իրականացվել է 4709,9 տոննա բեռնափոխադրում, որից 464,6 տոննան՝ երկաթուղային տրանսպորտով։ Ընդ որում, երկաթուղով բեռնափոխադրումների ծավալն աճել է 22.7%-ով։  Ավտոմոբիլային ճանապարհով բեռնափոխադրումները (3455,4 տոննա) նվազել են 2.2%-ով։

Օդային բեռնափոխադրումներն աճել են 5.8%-ով, մայրուղային խողովակաշարերովը՝ 3.7%-ով։