Թվեր

Քանի խոզ կա Հայաստանում

Հայաստանում նվազել է խոզերի գլխաքանակը. ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրում հաշվառվել է 182.315 խոզ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 2.5%-ով։ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ խոզերի գլխաքանակը 186.951 էր։

Ամենաշատ խոզ կա Երևանում՝ 29.290 գլուխ, ապա՝ Լոռիում՝ 22.202 գլուխ, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1.881 գլուխ։