Թվեր

Քանի կով կա Հայաստանում

Հայաստանում տավարի քանակը նվազել է. ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրում հաշվառվել է 201.281 կով, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 4.7%-ով։ 2024թ. կովերի քանակը 211.190 էր։

Ամենաշատ կով կա Լոռու մարզում՝ 33.865 գլուխ, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 5599 գլուխ։ 375 կով էլ Երևանում կա։