Հայաստանում պարգևատրական զենք ունի 2813 անձ. այս մասին Radar Armenia-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳ վարչության զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանի 26․02․2025թ․ տվյալների համաձայն՝ 2813 անձ ունի պարգևատրական զենք»,- ասված է ՆԳՆ պատասխանում։
Թե պարգևատրական քանի՞ զենք կա, ՆԳՆ-ից չեն հայտնել՝ նշելով, որ հարցվող տեղեկությունը համարվում է հույժ գաղտնի։