Հայաստանի մանկատներ 2020-24թթ. ընդունվել է 355 երեխա։
Radar Armenia-ն ներկայացնում է երեխաների խնամքի տներ վերջին հինգ տարում ընդունված երեխաների ցուցանիշը։
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ 2020-24թթ․-ին ընդունվել է 38 շահառու, որոնցից 18-ն՝ անչափահաս, 11-ը՝ երկծնող, 3-ը՝ միակողմանի ծնողազուրկ, 3-ը՝ միայնակ մոր երեխա և 1-ը՝ երկկողմանի ծնողազուրկ։
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ 2020թ․ ընդունվել է 6 երեխա (2-ը միայնակ մոր, 4-ը՝ երկծնող), 2021թ․-ին՝ 14 երեխա (4-ը միայնակ մոր, 10-ը՝ երկծնող), 2022թ․՝ ընդունվել է 11 երեխա (2-ը միայնակ մոր, 9-ը՝ երկծնող), 2023թ․-ին՝ 4 երեխա (բոլորը՝ երկծնող), 2024թ.-ին՝ 6 երեխա (բոլորը՝ երկծնող):

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ 2021թ․-ին ընդունվել է 10 շահառու (2-ը միակողմանի ծնողազուրկ, 8-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող), 2022թ․-ին ընդունվել է 12 շահառու (բոլորը՝ առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող), 2023թ․-ին՝ 8 շահառու (1-ը՝ միակողմանի ծնողազուրկ, 7-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող), իսկ 2024թ․-ին՝ 15 շահառու (1-ը՝ միակողմանի ծնողազուրկ, 14-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող):

Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ 2020թ․-ին ընդունվել է 37, 2021թ․՝ 32, 2022թ․-ին՝ 36, 2023թ․-ին՝ 24 և 2024թ․-ին 21 երեխա։ Բոլոր երեխաներն ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակ։

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ 2020թ․-ին ընդունվել է 7, 2021թ․-ին՝ 16, 2022թ․-ին՝ 14, 2023թ․-ին՝ 22, 2024թ․-ին՝ 22 երեխա։ Բոլոր երեխաներն ընդունվել են առանց ծնողական խնամքի մնացածի հիմքով։
