Թվեր

Որքա՞ն բժիշկ կա Հայաստանում

Հայաստանում վերջին տարիներին նվազել է բժիշկների թիվը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականին հանրապետությունում բժիշկների թիվը կազմել է 13,943՝ 1,118-ով պակաս, քան 2022 թվականին։

Նվազման միտում է արձանագրվել նաև միջին բուժանձնակազմի պարագայում. 2023 թվականին այն կազմել է 16,130՝ նախորդ տարվա 16,323-ի համեմատ։