Այս տարվա առաջին ութ ամիսներին նվազել է ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները. ԵՄ երկրների հետ առևտուրը կազմել է ընդհանուրի 6.9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 15.3 տոկոս էր։
Փոխարենը Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջին առևտրային գործընկերը։ Այս տարվա 8 ամիսներին ՌԴ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 41.4 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 35.6 տոկսն էր։