Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են։
Radar Armenia-ն տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտերկրից Հայաստան է փոխանցվել 2 մլրդ 88,4 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 2 մլրդ 480 մլն էր։ Այս տարի նվազել է նաև Հայաստանից արտերկիր դրամական հոսքերի չափը՝ 1,6 մլրդ դոլար, իսկ նախորդ տարվա հունվար-մայիսին երկրից գումարի արտահոսքը կազմել է 1,7 մլրդ։