Թվեր

Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Հայաստանում ավելացել է թունավորումների և դրանց արդյունքում տուժածների թիվը։

2023թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է թունավորման 2843 դեպք, որոնց արդյունքում տուժել է 3318 մարդ։ 2022թ. արձանագրված թունավորումների դեպքերի թիվը 2631 էր, իսկ տուժել է 3116 հոգի։

Թունավորման պատճառների մեջ «առյուծի բաժինը» ալկոհոլային թունավորումներն են։