2023թ. ՀՀ-ում կրկնակի ավելացել են սպանությունները։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2023թ․ ընթացքում գրանցվել է 1187 սպանություն, մինչդեռ 2022թ. այդ թիվը 542 էր։
Ավելացել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը՝ 933-ից 2023թ․ ընթացքում հասնելով 1062-ի։
Նշենք, որ վիճակագրական ցուցանիշների տարբերությունը բացատրվում է գործող օրենսդրությամբ, երբ ցանկացած դեպքում մարդու մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվում «սպանության» հատկանիշներով, և միայն քննությունից հետո է որոշվում պատահական մահ էր, թե սպանություն։