Թվեր

Որքա՞ն առևտուր է իրականացվել ՌԴ-ի հետ

Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է։ 2023թ. աճը կազմել է 43,3%։

2023թ. ընթացքում ՌԴ-ի հետ իրականացվել է 7 մլրդ 306 մլն 23,9 հազար դոլարի առևտուր, իսկ 2022թ. այդ թիվը կազմել է 5 մլրդ 99,8 մլն դոլար։

Դեպի ՌԴ արտահանումն աճել է 38,8%-ով, իսկ ներկրումը՝ 39,9%-ով։