Թվեր

Որքա՞ն համակարգիչ է արտահանել Հայաստանը

Աճել է Հայաստանից համակարգիչների արտահանման ծավալը։ Ըստ ՊԵԿ-ի՝ 2023թ առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 198,7 հազար հատ համակարգիչ, մինչդեռ 2022թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 29,9 հազար հատ։

Հայաստանն ամենաշատը համակարգիչներ է արտահանել ՌԴ, ապա՝ Բելառուս։ Համակարգիչներ են արտահանվել նաև Հունգարիա, Դանիա։