Հայաստանում ավելացել է բժիշկների թիվը։ 2018թ. երկրում եղել է 13.366 բժիշկ, 2022թ. նրանց թիվը հասել է 15061-ի։
Նրանց մեծամասնությունը թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ են. 2022թ. հաշվառվել է 4004 թերապևտ։ Այնուհետ գալիս են վիրաբույժները՝ 2022թ. 2430 վիրաբույժ է եղել Հայաստանում, ապա՝ գործիքային և լաբորատոր բնույթի բժիշկներ՝ 1490։ Չորրորդ տեղում ստոմատոլոգներն են՝ 1458։