Ժամանց

Նիդեռլանդներում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի նոր` ավելի վտանգավոր տարբերակ

Օքսֆորդի համալսարանի գիտնականները Նիդեռլանդներում հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի նոր վտանգավոր տարբերակով վարակման 17 դեպք: Այն ավելի վարակիչ է՝ մարդուց մարդ ավելի հեշտ փոխանցվող և ավելի կործանարար ազդեցություն կարող է ունենալ առողջության վրա։ ՄԻԱՎ-ով վարակվելիս վիրուսը քայքայում է հիվանդի իմունային համակարգի բջիջները (CD4): Արդյունքում նրա իմունային պաշտպանությունը աստիճանաբար թուլանում է, և վաղ թե ուշ վարակվածն անպաշտպան է մնում ցանկացած ախտածին նյութից։ Վնասակար սնկերը, վիրուսներն ու բակտերիաները բազմանում են հիվանդի օրգանիզմում՝ գործնականում չհանդիպելով դիմադրության, իսկ հետո հիվանդությունը վերածվում է ՁԻԱՀ-ի։