Մշակույթ

Ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ դպրոցներում

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացնում է ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ երաժշտական և արվեստի դպրոցներում:

Ծրագրին մասնակցում է 26 ուսումնական հաստատություն և շուրջ 500 մանկավարժ: Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չեն զրկվի գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից: