Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 28 ℃

Рус Eng

Նախագահի թեկնածուի հարցով ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը՝ այսօր

Քաղաքական

4 Փետրվարի 2022, 11:28

ՀՀ Աժ ընդդիմադիր խմբակցությունները Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը պատրաստվում են ներկայացնել այսօր։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասաց. «Մենք մեկ օրվա ընթացքում կհայտնենք մեր դիրքորոշումը»։

«Պատիվ ունեմ» դաշինք խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս նշեց, թե շուտով կհրապարակվի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են նախագահի թեկնածու չառաջադրել։

Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրված է մեկ հոգի՝ Վահագն Խաչատուրյանը, ում թեկնածությունը ներկայացրել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

 

 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել