Բրիտանացի հայտնի մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկ դստերը։
Նկարահանվելով «Vogue» ամսագրի համար՝ բրիտանացի հայտնի մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկ դստերը։ Քեմփբելը պատասխանելով երեխային որդեգրելու մասին լուրերին, հայտնել է որ երեխան որդեգրված չէ, այլ իր կենսաբանական զավակն է և ավելացրել որ մնացած մանրամասները շուտով կլինեն իր նոր գրքում։
«Կարող եմ մեկ ձեռքի մատների վրա հաշվել այն մարդկանց թիվը, որոնք գիտեին իմ հղիության մասին, բայց նա ամենամեծ օրհնությունն է, որ ես երբևէ կարող էի պատկերացնել»,– հայտնել է աշխարհահռչակ մոդելը։