Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հասարակություն

1 Փետրվարի 2022, 17:25

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։

Ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այս համատեքստում նախարարը կարևորել է համագործակցության նոր ձևաչափերի և հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված սոցիալ-վերականգնողական ծառայությունների կատարելագործմանն ու պրոթեզավորման գործընթացի շարունակական բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։

Կիշան Դան Դևալը վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ դրանց արդյունավետ իրականացման գործում։   

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել