«Նաիրի ինշուրանսը» ձեռք կբերի՞ «Ռեսոն»
Հասարակություն
2 Փետրվարի 2022, 18:09
Radar Armenia-ի տեղեկություններով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի ինշուրանսը» մտադրություն ունի գերակա դիրք զբաղեցնել ապահովագրական շուկայում։
Ըստ մեր աղբյուրների՝ ապահովագրական ընկերությունն առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել «Ռեսո ինշուրանսը»:
Ներկայումս որպես ապահովագրական ընկերություն՝ «Նաիրի ինշուրանսը», որտեղ ապահովագրվել է 134.634 մեքենա, շուկայում պորտֆելի ծավալով երկրորդն է՝ զիջելով «Ռոսգոսստախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը. այստեղ ապահովագրվել է 173.547 մեքենա։ Իսկ ձեռք բերելով «Ռեսոն», որտեղ ապահովագրված է 74.062 մեքենա, «Նաիրի ինշուրանսը» ապահովագրական շուկայում կդառնա պորտֆելի ծավալով առաջին ընկերությունը:
Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց երկու ընկերություններին. սկզբում խոստացան ավելի ուշ պատասխանել մեր հարցերին, սակայն այդպես էլ չարձագանքեցին։
Հետևեք մեզ Telegram-ում