Հասարակություն

«Բացի հանրային ճնշումներից, ես հնարավորություն չեմ տեսնում»․ Սամվել Շահրամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սպասել մեզնից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել ՀՀ կառավարության ընդունած որոշումների վրա՝ բացի հանրային ճնշումներից, ես հնարավորություն չեմ տեսնում», – Երևանում ԼՂ ներկայացուցիչության շենքի դիմաց հավաքված արցախցիներին ասել է Սամվել Շահրամանյանը։

«Մենք ունենք այդ խնդիրը՝ ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու, բայց հնարավորությունը ես չեմ տեսնում», – նշել է Շահրամանյանը։

Նշենք, որ Երևանում ԼՂ ներկայացուցիչության շենքի մոտ մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք Սամվել Շահրամանյանից պահանջում են վերադարձնել, իրենց ձեւակերպմամբ, ԼՂ-ում 48 ընտանիքի կողմից թալանված 467 միլիոն դոլարը։

«Ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին և այդ նպատակով դեռ 2023 թ. նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ:

Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1,000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում հենց հիմնադրամի տնօրենը։

Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,- ասել է նա։