Կառավարությունը խոստացել է ևս 2 ամսով երկարաձգել ԼՂ-ից տեղահանվածների 40 հազար դրամ աջակցությունը. լրագրողների հետ զրույցում հայտնել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո։
«Զուգահեռ, պատրաստ ենք ձևավորել մասնագիտական խմբեր․ կքննարկենք սոցիալական, բնակարանային ծրագրերին առնչվող հարցերը։ Նրանք, իհարկե, ընդունել են, որ ձախողված է ծրագիրը։ Փաստեր էլ ենք ներկայացրել թվերի տեսքով։ Եվ, իհարկե, պատմամշակութային ժառանգության մասով, որը արտաքին քաղաքականության վեկտոր ենք պահանջում, այդ մասով իրենք ևս պատրաստ են»,- նշել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ պահանջագրի մյուս 11 կետերը չեն քննարկել, ու իրենց վրանը մնալու է, պայքարն էլ շարունակվելու է։