Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։
Վարդանյանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է պետության կողմից տրամադրված պաշտպանից, և իր իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։
Մեղադրող կողմը և դատարանը չեն առարկել: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին։