Արցախ

Արայիկ Հարությունյանը և Դավիթ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արայիկ Հարությունյանը և Դավիթ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ՝ գոհունակություն հայտնելով պահման պայմաններից։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պարբերաբար այցելում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները, հնարավորություն ունեն հեռախոսով զրուցելու ընտանիքի անդամների հետ և որ իրենց վրա ճնշում չի գործադրվել։ 

Բաբայանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշել է, որ չեն վախենում ճշմարտությունն ասել և որ ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում

15 գործիչների մասով կեղծ դատաքննությունը շարունակվելու է փետրվարի 7-ին, իսկ Ռուբեն Վարդանյանինը՝ փետրվարի 10-ին։