Սամվել Շահրամանյանն անդրադարձել է հարցին, թե ինչու ԼՂ-ից տեղահանման ժամանակ ադրբեջանցիներն իրեն չձերբակալեցին․
«Ես չեմ կարող մեկնաբանել որոշումները, որ կայացվում էին Ադրբեջանում։ Այդ մարդկանց ձերբակալելու, գերեվարելու վերաբերյալ որոշումները կայացնում են ադրբեջանցիները։ Ես չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել։ Դրա պատասխանը ժամանակի ընթացքում կստանանք»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։