Արցախ

Այսօր ԼՂ վրա Ադրբեջանի հարձակման ու հայաթափման մեկ տարին է

Այսօր ԼՂ վրա Ադրբեջանի հարձակման տարելիցն է։ 9 ամիս փակելով Լաչինի միջանցքն ու շրջափակման մեջ վերցնելով ԼՂ–ն՝ մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն ագրեսիա սկսեց․ զանգվածային հրթիռա-հրետակոծության ենթարկվեցին ԼՂ մարտական դիրքերը։ Հրետակոծվեցին Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։ Մարտական գործողություններ էին սկսվել շփման գծի ողջ երկայնքով։

Չնայած ԼՂ ՊԲ համառ դիմադրությանը, այնուամենայնիվ, մեկ օր անց այլևս հնարավոր չէր շարունակել մարտական գործողություններն, ու ԼՂ նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանը հրամանագիր հրապարակեց ԼՂՀ լուծարման մասին։ ԼՂ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան․ մի քանի օր անց արդեն ԼՂ-ն ամբողջովին հայթափաված էր։

Մեկ տարի առաջ տեղի ունեցածի հետևանքով հայկական կողմը տվեց 223 զոհ։