Արցախ

Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության

Սամվել Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե. այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Ըստ Երիցյանի, առաջին անգամը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության. «Մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- ասել է նա։