Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.33

RUB4.27

Երևան 4 ℃

Рус Eng

ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը

Արցախ

13 Փետրվարի, 19:27

ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն, պարզաբանում է ՆԳ նախարարությունը։ 

«Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից:

Դիմումատուի հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել»,- ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում