Արցախ

Բրյուսելի քաղաքապետին է ներկայացվել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները

Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոսի հետ։ Ողջունելով դեսպան Բալայանին` քաղաքապետ Կլոսը գոհունակությամբ արձանագրել է բրյուսելահայ համայնքի օրինակելի ինտեգրման փաստը և Բրյուսելի զարգացման գործում իրենց ավանդը։

Զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև համատեղ մշակութային նախագծերի իրագործման հնարավորությունները։ Քաղաքապետի խնդրանքով` դեսպան Բալայանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման պատճառով բռնի տեղահանված հայերի ներկա պայմանները և կարիքները՝ շեշտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը։