Հայաստանյան բուժհիմնարկներում աշխատանք է գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Նրանցից 30-ն Առողջապահության նախարարության գործուղման ծրագրով մարզային բժշկական կենտրոններում է:
Բացի տվյալ հիմնարկում հաստիքային աշխատավարձից, ամեն ամիս ստանում են նաև նվազագույն աշխատավարձի եռապատիկը՝ որպես հավելավճար. ծրագիրը 6 ամսով է: