Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Բաքվում անազատության մեջ պահվող, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգվել է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սաբաիլի շրջանային դատարանի որոշմամբ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով: Ադրբեջանի իշխանությունները Վարդանյանին մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման, զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցության և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով: