ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ստեփանակերտում ՌԴ խաղաղապահների ավտովթարի մասին տեղեկությունը՝ նշելով որ կա զոհ, ինչպես նաև վիրավորներ։
«ՌԴ խաղաղապահ զորամիավորման BTR-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, 2-ն ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ»,- ասված է տեղեկագրում։