Արցախ

Սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախից Հայաստան է տեղափոխվել 220 աճյուն

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԿԽՄԿ-ն աջակցել է վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։

«220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Շուրջ 2500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:

25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։ 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարությունում։