Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Ստեփանակերտի հրապարակում նախապատրաստվող Ադրբեջանի հաղթանակի շքերթին, իր տելեգրամյան ալիքում գրել է.
Բռնապետեր Ալիևն ու Էրդողանը կրկին կգովաբանեն 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Էնվեր և Թալեաթ փաշաներին։ Ցեղասպանությունները միշտ երևան են գալիս ոճրագործների անպատժելիության պայմաններում։ Ալիևն ու իր հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար։