Արցախ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ԼՂ-ում խաղաղապահ անձնակազմի ռոտացիայի ավարտի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ անձնակազմի ռոտացիայի ավարտի մասին։

«Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է գերատեսչության տեղեկագրում։

Նշվում է նաև, որ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Շարունակվում են աշխատանքները էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում։