Արցախ

«Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ Ստեփանակերտում չարաբաստիկ պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում։

«Մեր բնակչությունը խուճապի հետևանքով է հայտնվել այդ պահեստում, և չեն պահպանվել անվտանգության պահպանման տարրական կանոնները։ Ինքնուրույն պահեստից բենզին էին դուրս բերում»,- նշել է նա և հավելել, որ գործով զբաղվում է ՀՀ քննճական կոմիտեն։

Շահրամանյանը հույս է հայտնել, որ մեղավորներն անպայման կգտնվեն ու կպատժվեն։