Արցախ

ՌԴ ՊՆ տեղեկագրում ԼՂ-ն ներկայացված է Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի

ՌԴ ՊՆ հոկտեմբերի 25-ի տեղեկագրում ԼՂ-ն ներկայացված է որպես Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջան, իսկ Ստեփանակերտը՝ Խանքենդի։ 

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանները ևս նշվել են ադրբեջանական անուններով։ 

Տեղեկագրում նշվում է, որ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ըստ տեղեկագրի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։