ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այսօր որոշում է կայացվել, համաձայն որի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանվածները կստանան 50,000-ական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով:
Նրա խոսքով կլինեն նաև բացառություններ. ում բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ, չեն ստանա գումարը։
«Անկախ այն հանգամանքից, մարդիկ արդեն աշխատանք գտել են թե ոչ, իրենք կհանդիսանան շահառու, կստանան իրեց հասանելիք 50,000-ական դրամները և մենք կարծում ենք, որ այս երկամսյա ժամանակահատվածը ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն և հունվար ամսից սկսված այս աջակցության կարիքը չեն ունենա»,- ասել է նա: