Արցախ

Ադրբեջանական կողմի հետ համատեղ ստեղծվել է 5 դիտակետ․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային ղարաբաղում։ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է 7 հենակետ, այդ թվում՝ 5-ն ադրբեջանական կողմի հետ համատեղ։

Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել են 8 դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։