Արցախ

ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախում փնտրել կյանքի նշաններ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։

Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:

Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար»: