Արցախ

«Արցախի Հանրապետությունը լուծարված չի». Շահրամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արցախի Հանրապետությունը լուծարված չի». հայտարարել է Ղարաբաղի վերջին ղեկավար Սամվել Շահրամանյանը՝ բողոքի ցույց անող ղարաբաղցիների հետ հանդիպմանը․ «Մարդ կա՞, որ այդ փաստաթուղթը տեսել է»,- ասել է նա։

Շահրամանյանը վստահեցրել է, որ այդ փաստաթղթի և՛ դրական կողմերին է տեղյակ, և՛ բացասական․ «Ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը տալու եմ հանրային ձևով՝ Հ1–ի տաղավարում։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերին կանդրադառնամ»,- ասել է նա՝ հավելելով, որ իր հրամանագիրն ընդունել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով

«Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա․ եթե իմանայինք, որ կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչև վերջ կգնայինք, չէինք կանգնի։ Մենք խնայել ենք մեր տղաներին, խնայել ենք քաղաքացիական բնակչության կյանքը։ Եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»,- ասել է նա։