Արցախ

Շուրջ 20 տոննա պարենային ապրանքներ տեղահանված արցախցիներին

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի անձնական միջոցներով ֆեդերացիան ձեռք է բերել մեծ քանակությամբ՝ ավելի քան 20 տոննա 18 անուն պարենային ապրանքներ, որոնք կհանձնվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնային անհրաժեշտություն ունեցող պարենային ապրանքները փոխանցել է Ներքին գործերի նախարարությանը՝ հետագա բաշխումը ապահովելու համար: