Արցախ

ԼՂ-ում ստեղծվել է 13 անցակետ, 8-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, տեղեկանում են ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր։

Նշվում է, որ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհների երկայնքով ստեղծվել է 13 անցակետ, 8-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։