Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա գոհ է պահման պայմաններից։ Այս մասին հայտարարել է Ալով Սաֆարալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նա գիրք է խնդրել, տրամադրել են, կապ է հաստատել նաև ընտանիքի հետ, ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար: Միջազգային կազմակերպություններից որևէ մեկը դեռ չի հանդիպել նրա հետ»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա փաստաբաններին արգելվում է երկրում փաստաբանական գործունեություն ծավալել։ Փաստաբանը հավելել է նաև, որ այժմ հնարավոր չէ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել, քանի որ ընթանում է հետաքննություն։