Ադրբեջանում մեկնարկել է Լաչինի անցակետում ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատական նիստը։ Խաչատրյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Դատավարությունը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Ըստ դատավարության՝ 59 անձ ճանաչվել է գործով տուժած։