Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է` ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակիչների անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից փակվել են ռուս խաղաղապահների 6 և 15 ժամանակավոր դիտակետեր Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։