Արցախ

Մարտակերտի շրջանում փակվել է մեկ հենակետ․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Նշվում է, որ օրվա ընթացքում դիտակետերի օպտիմալացման պատճառով Մարտակերտի շրջանում փակվել է մեկ հենակետ։ Ասվում է նաև, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները ԼՂ բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազամատակարարման վերականգնման ուղղությամբ։