Զինամթերքով պահեստների պահպանությունն իրականացնում է ՌԴ խաղաղապահ զորախումբը՝ ստեղծելով 25 պահակակետ, որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ միասին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ շարունակվում են աշխատանքները ԼՂ-ում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։ Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի, հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։