ԼՂ-ից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106–ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ծայրահեղ ծանր վիճակում է 11 բուժառու։
Այս մասին հայտարարեց Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հղում կատարելով ԱՆ տրամադրած տվյալներին:
ՀՀ ժամանած արցախցիներից շուրջ 14%-ը կցագրվել են առաջնային բուժհաստատություններում: