Օրվա ընթացքում կողմերի շփման գծից պահակակետերը զինաթափելու և դուրս բերելու կապակցությամբ փակվել է երկու դիտակետ Մարտունու և Մարտակերտի շրջաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միացյալ խմբի աշխատանքին, որը վերականգնում է գազամատակարարումը Շուշիի շրջանում։