Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Արցախի նախկին պետնախարար, ձերբակալված Ռուբեն Վարդանյանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը Վարդանյանին հանդիպել է հոկտեմբերի 3-ին։
Ըստ մամուլի՝ Ռուբեն Վարդանյանը գոհունակություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։ Ընտանիքի անդամի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Նա իրավունք է ստացել նվեր ստանալ, գրադարանից օգտվել և տեղեկատվության հասանելիություն ունենալ: Միաժամանակ, Ռուբեն Վարդանյանի իրավունքները պաշտպանում է նրա ընտանիքի ընտրած փաստաբանը։